Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 26-ին` ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արարողությանը կմասնակցեն մայրաքաղաքի և ՀՀ մարզերի, ինչպես նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան, Շուշիի Լ. Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնները:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ: Հոբելյանի առթիվ կհրատարակվի թատերագետ Հայկազ Երանոսյանի` ՀԹԳՄ պատմության մասին գիրքը:
«Արտավազդ» մրցանակն այս տարի կտրվի 13 անվանակարգերում։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ: